Sony-ն ներկայացրել է 4К թույլատրությամբ պրոեկտոր (CES-2014)

sony_ultra_short_throw_projector-2

CES-2014 ամենամյա խոշոր տեխնոլոգիական ցուցահանդեսին Sony ընկերությունը ցուցադրել է իր նոր 4К թույլատրությամբ պրոեկտոր: Այս նորույթը կարողանում է տարածել պատկերը մինչև 147 դյույմ, սակայն այն պետք է գտնվի էկրան ծառայող մակերեսից մոտ 50 սանտիմետր հեռավորության վրա:

Պրոեկտորն արտաքնապես այնքան մեծ է, որ կարող է ձեր տան ինտերիերի մի մասը կազմել: Նրա չափսերն են՝ 110 x 26,5 x 53,5 սմ: Շնորհիվ պրոեկտերի 1.6-անգամյա զումի՝ պատկերը հնարավոր է ցուցադրել 66-ից մինչև 147դյույմ:

Sony-ի խոսքով, այս նորույթն անգամ կարող է համատեղելի լինել 3D պատկերի հետ: Այս սարքում օգտագործվում է պրոեկտավորման SXRD տեխնոլոգիան, որը ցուցադրում ՝ 4096 x 2160 պիքսել թույլատրությամբ պատկեր: Լամպի պայծառության մակարադակը 2000 լյումեն է:

Այն հագեցած է 4 HDMI բնիկներով և երկու դինամիկներով: Նոր Sony 4K Ultra Short Throw Projector-ը վաճառքում կհայտնվի 2014-ի կեսերին: Սարքի մոտավոր արժեքն է լինելու 30-40 հազ. դոլար:

sony_ultra_short_throw_projector

Աղբյուրը՝ hi-news.ru