ASUS-ը ներկայացրել է VivoTab Note 8 պլանշետը (CES 2014)

Թայվանական ASUS  ընկերությունը CES 2014 խոշոր տեխնոլոգիական ցուցահանդեսին ներկայացրել է մատչելի պլանշետ VivoTab Note 8-ը` Wacom սթիլուսով: Պլանշետն աշխատում է Windows 8.1 օպերացիոն համակարգով:

ASUS VivoTab Note 8

Մինի-համակարգիչն ունի 8 դյույմ անկյունագիծ IPS էկրան՝ 1280 x 800 պիքսել թույլատրությամբ, Intel Atom Z3740 (Bay Trail) պրոցեսոր՝ 1.86 ԳՀց հաճախականությամբ, 2Գբ օպերատիվ հիշողությամբ, 32/64 Գբ ներկառուցված հիշողություն, երկու 5Մպ հիմնական և դիմային HD տեսախցիկներ, microSD քարտի բնիկ, մինչև 8 ժամ աշխատող մարտկոց:

Պլանշետի հետ միասին տրվում է նաև Wacom սթիլուս և MS Office Home և Student ծրագրային փաթեթը: Նորույթը վաճառքում կհայտնվի 2014թ. ապրիլին 299 և 349 դոլար արժողությամբ՝ համապատասխանաբար 32Գբ և 64Գբ տարբերակների համար:

Աղբյուրը՝ asus.com