Այսօր Վիքիպեդիայի ծննդյան 13 ամյակն է

cakeՈւղիղ 13 տարի առաջ՝ 2001թ. հունվարի 15-ին գործարկվեց Վիքիպեդիա ազատ օնլայն հանրագիտարանը, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է տեղադրել և խմբագրել հոդվածներ: Այսօր այն հասանելի է աշխարհի ավելի քան 260 լեզուներով, այդ թվում հայերենով:

Վիքիպեդիայի անգլերեն տարբերակն ամենախոշորն է. պարունակում է ավելի քան 4 մլն. հոդված:

Հայերեն Վիքիպեդիան հիմնադրվել է 2003-ին և այսօր պարունակում է 107 հազ. հոդված: Հայերեն Վիքիպեդիան տարածաշրջանում առաջատարն է այս ցուցանիշով: Վրացերեն և ադրբեջաներեն Վիքիպեդիայում կա 80 հազ. և 97 հազ. հոդված համապատասխանաբար:

Այսօր ողջ աշխարհն է տոնում Վիքիպեդիայի ծնունդը, այդ թվում Հայաստանը: «Վիքմեդիա Հայաստան» ՀԿ-ն այսօր կանցկացնի Վիքիպեդիայի օրը միջոցառում, որի ժամանակ համառոտ  կներկայացվի Վիքիպեդիայի ստեղծման պատմությունը: