«Ուոլ-սթրիթի Գայլը» ֆիլմի վիզուալ էֆեկտները (վիդեո)

Նյու Յորքյան Brainstorm Digital ընկերությունը հրապարակել է իր Vimeo էջում տեսահոլովակ, ուր ցուցադրում է Մարտին Սկորսեզեյի «Ուոլ-սթրիթի Գայլը» ֆիլմի վիզուալ հատուկ էֆեկտների ներդրման գործընթացը:

Ստուդիայի ներկայացուցիչների խոսքով, տեսահոլովակը ցուցադրում է ֆիլմի որոշ հատուկ բարդ տեսարանների համար կատարված վիզուալ լուծումները: Պետք է նշել, որ վիզուալ էֆեկտներ օգտագործվել են բավական պարզ տեսարաններում և շատ բարդ է դրանք տարբերել իրականությունից:

Brainstorm Digital-ը վիզուալ էֆեկտներով զբաղվող ամերիկյան ընկերություն է, որն աշխատել է նաև «5-րդ իշխանություն», «Ճանապարհ», «Դա Վինչիի կոդը» և այլ ֆիլմերի շուրջ:

Հիշենք, որ Մարտին Սկորսեզեյի «Ուոլ-սթրիթի Գայլը» ֆիլմի պրեմիերան կայացել է ԱՄՆ-ում դեկտեմբերի 23-ին: Ֆիլմի գլխավոր դերում Լեոնարդո ԴիԿապրիոն է: