Դերասան Մայքլ Դուգլասը կմարմնավորի Հենք Պիմի դերը Էդգար Ռայի «Մրջյուն-մարդը» ֆիլմում, հաղորդում է The Hollywood Reporter-ը:
Հենք Պիմը առաջին և ամենահայտնի Մջյուն-մարդն է՝ ստեղծված Ստեն Լիի, Լարի Լիմբերի և Ջեք Կիբրի կողմից 1962թ-ին: Ըստ սցենարի, հետագայում՝ 1979թ. կոմիքսներում Սքոտ Լենգը գողանում է Հենքի կոստյումը և տեխնոլոգիան՝ դառնալով Մրջյուն-մարդ:
Մայքլ Դուգլասի խոսքով, ֆիլմի նախաբանը նվիրված է լինելու գիտնական Հենք Պիմի հերոսություններին, իսկ հետո ֆիլմի ուշադրության կենտրոնում կհայտնվի Մրջյուն-Մարդը, որի դերակատարն է լինելու դերասան Փոլ Ռադը:
«Marvel-ի առասպելական հերոսների շարքում Հենք Պիմը բավական կարևոր դեր է խաղում: Նրան կարող էր մարմնավորել միայն այնպիսի ակնառու դերասան, ինչպիսին է Մայքլ Դուգլասը: Մենք անհամբերությամբ սպասում ենք նրա հետ աշխատանքին», – նշել է Marvel Studios-ի նախագահ Կեվին Ֆայգը:
«Մրջյուն-մարդ» ֆիլմը մեծ կինոէկրաններ դուրս կգա 2015-ի հուլիսի 31-ին:
Աղբյուրը՝ hollywoodreporter.com