Apple բեռնատարի վրա հարձակվել են կողոպտիչները

apple-590x440Գերմանիայում տեղի է ունեցել մեծ կողոպուտ. երկու կողոպտիչներ հարձակում են գործել շարժվող բեռնատար մեքենայի վրա, որը տեղափոխում էր Apple արտադրանքի գաջեթներ և աքսեսուարներ: Արդյունքում չարագործները կարողացել են մեքենայից հանել 70 հազար եվրո ընդհանուր արժողությամբ iPhone-ներ և iPad-ներ:

Ինչպես հաղորդում են իրավապահ մարմինները, հանցագործները դիտմամբ չեն կանգնացրել ընթացքի մեջ գտնվող մեքենան: Նրանք սեփական մեքենայով մոտեցել են բեռնատարին, իսկ նրանցից մեկը բարձրացել է բեռնատարի վրա և սկսել հանել տեխնիկայով լի արկղերը, ավելի կոնկրետ՝ 125 iPad Air, 4 iPad mini, 30 iPhone և 2 ստեղնաշար:

Նշենք, որ եվրոպական փոխադրող ընկերությունները լուրջ անհանգստացած են պատահարով և պատրաստվում են վերանայել միջազգային փոխադրումների անվտանգության քաղաքականությունը:

Աղբյուրը՝ 9to5mac.com