Apple-ի 5 ամենագեղեցիկ խանութները (ֆոտոշարք)

Apple ընկերության խանութները դիզայներական գլուխգործոցներ են, համենայն դեպս, այս կարծիքն ունեն շատերը: Այսօր Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դիզայնի տեսանկյունից «խնձորային» ըկերության լավագույն 5 խանութների լուսանկարները:

1. Apple Store Նյու Յորքի 5-րդ պողոտայում

Այս խանութն աշխարհում ամենաճանաչվածն է՝ իր թափանցիկ խորանարդի տեսքով, որի մեջ կոկիկ տեղավորված են Apple-ի տարբեր արտադրանքներով սեղանները:

New York Apple Store 01

New York Apple Store 02

New York Apple Store 03

2. Apple Store-ը Փարիզում

Այս խանութը գտնվում է Փարիզի պատմական կենտրոնում և ամբողջովին իր դիզայնով համապատասխանում է քաղաքի շնչին: Դասական ինտերիերով և փայտյա սեղաններով խանութը տպավորիչ տեսք ունի: Այն հարմոնիայի մեջ է թե՛ ներսից և թե՛ դրսից:

Paris Apple Store 01

Paris Apple Store 02

Paris Apple Store 03

3. Apple Store Հոնգ Կոնգում

Այս խանութն ունի թափանցիկ պատեր, այստեղից բացվում է Հոնգ Կոնգի երկնաքերներով գեղեցիկ պանորամային տեսարան: Ապակիների թափանցիկության շնորհիվ խանութի ներսում մշտապես լուսավոր է:

Hong Kong Apple Store 01

Hong Kong Apple Store 02

Hong Kong Apple Store 03

4. Apple Store-ը Շանհայում

Շանհայի խանութը շատ նման է Նյու Յորքյանին: Խանութի մուտքը կարծես նման լինի այլ մոլորակ մուտք գործելու պորտալի:

Shanhai Apple Store 01

Shanhai Apple Store 02

Shanhai Apple Store 03

5. Apple Store-ը Գրանդ Սենթրալում (Նյու Յորք)

Այս խանութը 2-րդն է Նյու Յորքում: Այն բավական հարոսւտ տեսք ունի, բարձր առաստաղներ, լայն տարածություն:

New York -02 Apple Store 01

New York -02 Apple Store 02

New York -02 Apple Store 03