Ստեղծվել են էլեկտրոնային կոշիկներ հատուկ հրշեջների համար

SAATH-sula-beskuren_webԾխապատ տարածքներում հրշեջների մոլորվելը ամենավտանգավորն է, քանի որ այդ դեպքում նրանք ոչ միայն չեն կարողանա փրկել ուրիշներին, այլև իրենք իրենց: Շվեդիայի Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները հետաքրքիր լուծում են առաջարկել նման իրավիճակների համար՝ մշակելով հատուկ կոշիկներ, որոնք հետևում են, թե որտեղ է գտնվում հրշեջը:

Կոշիկները կարողանում են աշխատել այնպիսի վայրերում, որտեղ չկա GPS, նույնիսկ 25 մետր խորություն ունեցող տեղերում: Համակարգը բաղկացած է միկրոսխեմայից և սենսորներից, որոնք գտնվում են կոշիկի կրնկի մեջ:

Սենսորների հաղորդած տվյալները փոխանցվում են հրշեջ ծառայության հսկիչ կետին, որտեղից հնարավոր է տեսնել՝ որտեղ է տվյալ պահին գտնվում հրշեջը, ինչպես նաև նրան ուղորդել՝ տալով հրահանգներ:

Համակարգն արդեն մի քանի անգամ փորձարկվել է: Գիտնականները ծրագրում են տեղադրել սենսորները կոշիկի տակացուի մեջ, ինչը թույլ կտա համակարգին ինքնուրույն էներգիա գեներացնել իր աշխատանքի համար: Նրանք նաև նպատակ ունեն համակարգը դարձնել այնպիսի, որ այն հնարավոր լինի տեղադրել ցանկացած կոշիկի մեջ:

Աղբյուրը՝ kth.se