USB 3.0 և USB 2.0՝ փորձարկում-համեմատություն (վիդեո)

USB 3.0 ինտերֆեյսը սահուն կերպով մուտք է գործել մեր կյանք և տարածվում է նոր համակարգիչներով: Այն համարվում է ավելի արագագործ նախորդ տարբերակից՝ USB 2.0-ից:

Appleinsider.ru կայքը կատարել է USB 3.0-ի փորձարկում SD քարտով՝ համեմատելով այն USB 2.0 ինտերֆեյսի հետ: Տեսնենք, թե ո՞ր տարբերակն է ավելի արագագործ:

Փորձարկման համար օգտագործվել են՝

  • BlackMagic Disk Speed Test ծրագիրը

  • SD-քարտ Transcend SDXC Class 10 UHS-I 600x (Ultimate)-ը

  • Քարտ-ռիդեր Transcend RDF-8-ը՝ USB 3.0 համատեղելիությամբ

Արդյունքում, պարզ է դառնում, որ USB 3.0-ը երկու անգամ ավելի արագ է աշխատում: