Հրապարակվել է 2013թ. վատագույն գաղտնաբառերի ցուցակը

SplashData ընկերությունը հրապարակել է իր՝ ավանդական դարձած վատագույն գաղտնաբառերի ցուցակը: 2013թ. վարկանշում տեղ են գտել 25 ամենատարածված ծածկագրերը՝ բաղկացած տառերից և թվերից:

Այս վիճակագրության ստեղծմանը նպաստել է նաև 2013-ին Adobe ընկերության օգտագործողների տվյալների արտահոսքը: Ընկերության օգտագործողները, կարելի է ասել սեփական օրինակով ցույց տվեցին, որ գաղտնաբառերում օգտագործել հենց ծրագրերի անվանումները լավ միտք չէ (Օր.՝ adobe123 կամ photoshop):

2013թ. վատագույն գաղտնաբառերի տասնյակում ինչպես միշտ հայտնվել են ավանդական դարձած qwerty, abc123, 111111 և iloveyou ծածկագրերը: Այս տարի ցուցակը գլխավորում է թվանշանների 123456 կոմբինացիան: Այս տարբերակն առաջ է անցել նախորդ տարվա լիդերից՝ password-ից:

passes