Հրապարակվել է «Մալեֆիսենտա» ֆիլմի նոր թրեյլերը (վիդեո)

Թողարկվել է Շառլ Պեռոյի «Քնած գեղեցկուհին» հեքիաթի հիման վրա նկարահանված «Մալեֆիսենտա» (Maleficent ) ֆիլմի նոր թրեյլերը, որի գլխավոր կերպարը՝ չար թագուհուն մարմնավորում է դերասանուհի Անջելինա Ջոլին:

Մալեֆիսենտան (անգլերենից թարգմանաբար՝ չարամիտ) չար թագուհի է, ով անիծել է Ավրորա արքայադստերը: Ֆիլմի սցենարը կտրուկ փոխվում է Շառլ Պեռոյի հեքիաթից և մնում է դիտել և իմանալ, թե ինչպես են զարգանում իրադարձությունները:

Հիշենք, որ ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա 2014թ. մայիսի 30-ին: