«Աստղային պատերազմներ 7»-ի սցենարը պատրաստ է

Star-Wars-Episode-7«Աստղային պատերազմներ» տիեզերական սագայի երկրպագուները ուրախ կլինեն իմանալ, որ ավարտվել են ճանաչված ֆիլմի 7-րդ մասի սցենարի շուրջ աշխատանքները: Այս մասին հայտնել է ֆիլմի ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսը TCA Winter Press Tour միջոցառման ժամանակ:

Բացի դրանից, նա հայտնել է, որ «Աստղային պատերազմներ»-ի 7-րդ մասի  նկարահանումները կմեկնարկեն 2014թ. մայիսին Անգլիայում. «Մենք ակտիվորեն սկսել ենք pre-production փուլը և պատրաստվում ենք առաջին տեսարանի նկարահանումներին»,- նշել է նա:

Ջեյ Ջեյ Աբրամսը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է նաև, որ դերասան Ջեսի Պլեմոնսը՝ «Breaking Bad» ճանաչված սերիալի աստղը, դիտվել է «աստղային» տրիլոգիայի գլխավոր դերերից մեկը մարմնավորելու համար: Որևէ հավելյալ տեղեկատվություն 7-րդ մասի դերասանական կազմի մասին ռեժիսորը չի նշել:

Հիշենք, որ «Աստղային պատերազմներ: Մաս 7»-ի պրեմիերան նախատեսված է  2015թ. դեկտեմբերի 18-ին: Իսկ 8-րդ և 9-րդ մասերը կինոէկրաններում կհայտնվեն արդեն 2017 և 2019թթ-ին:

Աղբյուրը՝ hollywoodreporter.com