Կվենտին Տարանտինոն հրաժարվել է նկարահանել իր հաջորդ ֆիլմը

Kwentin tarantinoՃանաչված ռեժիսոր Կվենտին Տարանտինոն հրաժարվել է նկարահանել իր հաջորդ` «Անտանելի ութնյակը» ֆիլմը՝ սցենարի արտահոսքի պատճառով: Նա այս մասին հայտնել է Deadline պարբերականին:

Նրա խոսքով, սցենարի աշխատանքային տարբերակը ուղարկել է 6 դերասանների, այդ թվում՝ Թիմ Ռոտին, Մայքլ Մեդսենին և Բրյուս Դերնին, որից հետո իր գործակալը սկսել է ստանալ բազում զանգեր այլ դերասանների գործակալներից, որոնք առաջարկում էին իրենց թեքնածությունը Տարանտինոյի ապագա ֆիլմի համար:

Ռեժիսորի ենթադրությամբ, տեղի է ունեցել ինֆորմացիայի արտահոսք Բրյուս Դերնի և դերասանական CAA գործակալության միջոցով: Վերջիններս հերքում են իրենց մասնակցությունն այս հարցում:

Կվենտին Տարանտինոն նշել է, որ շատ հիասթափված է և պատրաստվում է դադարեցնել այս ֆիլմի շուրջ աշխատանքները: Նա նշել է, որ կզբաղվի իր այլ նախագծով, ինչը նշանակում է, որ կարող է վերադառնալ կինոաշխարհ միայն մոտակա 5 տարիների ընթացքում:

Համաձայն ռեժիսորի պլանների, նոր ֆիլմի նկարահանումները պետք է մեկնարկեին 2014-ի վերջում:

Աղբյուրը՝ Deadline.com