Leica-ն 100 տարեկան է

Leica2-M6-camera-0021914թ. Օսկար Բարնակը նախագծեց Leitz Ur-Leica ֆոտոխցիկը, որը դարձավ Leica ընկերության առաջին արտադրանքը: Այն համատեղելի էր 35մմ ժապավենի հետ (24 х 36 մմ):

Այս տարի՝ 2014-ին լրանում է Leica Camera AG-ի 100 ամյակը: Ընկերությունը մտադիր է ընթացիկ տարում նշել իր 35մմ ֆոտոխցիկի 100 ամյակը: Հետաքրքիր է, որ պահպանվել են առաջին երևակած ժապավենները և Օսկար Բարնակի մատնահետքերը դրանց վրա: Նա փորձարկել էր իր նորույթը ԱՄՆ-ում ճամփորդելիս:

Ոչ մի ուրիշ ապրանքանիշ չի ազդել լուսանկարչության ոլորտի վրա այնպես, ինչպես Leica-ն: Այս կարծիքն ունի ընկերության ղեկավար Անդրեաս Քովմանը: Նրա խոսքով, առաջին համաշխարհային պատերազմից հետո Leica-ն դարձավ կենդանի լեգենդ և սկսվեց տարածվել ողջ աշխարհով:

Ընկերության ղեկավարի խոսքով, 2014-ին Leica-ն խոստանում է թողարկել նոր հետաքրքիր արտադրանքների մի ամբողջ շարք: Բացի դրանից, տարվա ընթացքում ընկերությունը կհայտարարի մի շարք ֆոտոնախագծեր, մրցույթներ, ցուցահանդեսներ և հատուկ Leica Fotografie International ամսագրի հատուկ հոբելյանական թողարկում:

 Աղբյուրը՝ leica-camera.com