Ուիլ Սմիթն ու Ջեյ Զին կնկարահանեն սերիալ

Will Smith Jay z

Դերասան և երաժիշտ Ուիլ Սմիթը ռեպեր Ջեյ Զիի հետ համատեղ կզբաղվի կատակերգական նոր սերիալի պրոդյուսինգով: Ինչպես հայտնում է Deadline պարբերականը, սերիալը էլեկտրոնային երաժշտության մասին է լիենլու և կոչվելու է Higher: Ռեպերների թիմին է միացել նաև շոտլանդացի էլեկտրոնային երաժիշտ Կելվին Հարիսը:

Սերիալի յուրաքանչյուր էպիզոդ ունենալու է 30 րոպե տևողություն և ցուցադրվելու է HBO հեռուստաընկերություամբ: Սցենարի շուրջ ներկա պահին աշխատում է սկանդալային գրքերի՝ «Ասեղի վրա»-ի և «Էյսիդ քաոս»-ի հեղինակ Իրվան Ուէլշը, իսկ Կելվին Հարիսը նրա օգնականն է:

Ջեյ Զիի և Ուիլ Սմիթի համագործակցությունն առաջին անգամ չէ, նրանք միասին աշխատել են նաև «Էմմի» մյուզիքլի էկրանիզացիայի պրոդյուսինգով: