Թվային ռետուշի հնարավորություններն իրական ժամանակում (վիդեո)

Թվային ռետուշի և գրաֆիկական խմբագիրների օգտագործումը գովազդներում, տեսահոլովակներում՝ դերասանների, մոդելների կամ հաղորդավարների արտաքին տեսքը կարգի բերելու համար դարձել է մեր օրերում մեդիաբիզնեսի ստանդարտ գործընթաց: Երգչուհի Boggie-ի «Nouveau Parfum» երգի տեսահոլովակն առաջարկում է Ձեզ տեսնել, թե իրականում ինչպես է կատարվում ռետուշի ողջ գործընթացը, որի վերջնական արդյունքը գեղագիտական գեղեցիկ պատկերն է:

Nouveau Parfum երաժշտական տեսահոլովակը մեկ տարի առաջ է թողարկվել, սակայն տեսանյութը, որը ցույց է տալիս իրական ժամանակում թվային ռետուշի գործընթացը և հատուկ էֆեկտները նոր է հրապարակվել:

Նշենք, որ տեսահոլովակում ցուցադրվող ծրագիրը գոյություն չունի, սակայն հստակ հասկացնել է տալիս, թե ինչպես է իականում կատարվում այդ գործընթացը: Սովորաբար նման դեպքերում ընկերությունները օգտագործոում են Adobe-ի After Effects ծրագիրը կամ Nuke ծրագիրը: Այս տեսանյութը պատրաստել է Design Boom ընկերությունը: