Opera Mobile Store հավելվածների խանութից ամսական կտրվածքով օգտվում է ավելի քան 100 մլն օգտագործող: Opera ընկերության տվյալներով՝ օնլայն խանութում կա 200 հազար հավելված՝ նախատեսված Android, Java, BlackBerry, Symbian և iOS օպերացիոն համակարգերի համար:
Համեմատության համար նշենք, որ Apple App Store-ում հաշվվում է ավելի քան մեկ միլիոն iOS-հավելված: Մրցակից Google Play խանութը նման վիճակագրություն դեռ չի ներկայացրել:
Opera-ի տվյալներով՝ Opera Mobile Store-ի այցելուների թիվը անցած տարվա ընթացքում ավելացել է 172%-ով: Իսկ բեռնումների թիվը՝ 250%-ով. կոնկրետ թվերի մասին ընկերությունը լռում է:
Հիշեցնենք, որ Opera Mobile Store-ը գործարկվել է 2011-ի սեպտեմբերին:
Աղբյուրը՝ techcrunch.com