Առաջին բջջային վիրուսը 10 տարեկան է

10 տարի առաջ հայտնաբերվեց առաջին վիրուսը՝ գրված բջջային հեռախոսների վարակման համար: Այն կոչվեց Cabir. վարակում էր Nokia Series 60 հեռախոսները: Վարակված հեռախոսների էկրաններին հայտնվում էր “Caribe” բառը: Վիրուսի տարածումը կատարվում էր Bluetooth-ի միջոցով:

Վիրուսի հեղինակները մինչ այժմ հայտնի չեն, սակայն ըստ փորձագետների, այն գրվել է 29A անունը կրող հաքերային խմբավորման կողմից՝ որպես կոնցեպտի դեմոնստրացիա:

cabir-pano

Հետագա տարիներին վնասակար վիրուսների տարածման նոր տեսակներ հայտնվեցին: Օրինակ 2005-ին դրանք սկսեցին տարածվել MMS հաղորդագրությունների միջոցով, 2006-ին հայտնվեցին Java վիրուսները, 2009-ին գրվեցին վիրուսներ Windows Mobile, BlackBerry և iOS ՕՀ-ները վարակելու համար, ինչպես նաև հայտվեց առաջին բջջային բոտնեթը: 2010-ին հանձնվեց նաև Android ՕՀ-ն և սկսվեց վիրուս գրողների «արտադրություն»:

Այսօր Android ՕՀ-ն համար առաջին թիրախն է վիրուսների համար: Ըստ որոշ վիճակագրական տվյալների, աշխարհում վիրուսների 99%-ը հենց այս ՕՀ-ի միջոցով է տարածվում: