Հսկայական տպիչը գրաֆֆիտի է անում մայթերի վրա (վիդեո)

Գիյ վան Բոնը ստեղծել է մի սարք, որը նախատեսված է գրաֆֆիտի նկարելու համար: Արտաքին տեսքով այն նման է անիվների վրա շարժվող հսկայական հոսքային տպիչի: Ինչպես հայտնի է, շատ երկրներում գրաֆիտի նկարելը շինությունների պատերին և մայթերին արգելվում է օրենքով, սակայն Skryf մեքենայի արած պատկերները չեն խախտում որևէ օրենք, քանի որ պատկերներն արվում են հասարակ ավազով:

Օգտագործողը պետք է միայն մուտքագրի տեքստը նոութբուքից, որը տեղադրված է տպիչի վրա: Մնացածն ինքնուրույն կանի մեքենան՝ պատի կամ մայթի վրա թողնելով ավազե տառեր:

Մեկ օրվա ընթացքում տպիչը կարող է տպել 160 մ երկարությամբ գրություններ: Գրաֆֆիտին ջնջելու համար պետք է այն մաքրել ջրի, օդային հոսանքի միջոցով: