Վաշինգտոնում կբացվի գիտաֆանտաստիկայի թանգարան

Վաշինգտոնում (ԱՄՆ) կբացվի գիտաֆանտաստիկայի թանգարան: Թանգարանը կֆինանսավորվի Indiegogo կայքի միջոցով հավաքված գումարներով:

C:Userst.lorenzen-schmidtDocuments�5 MofSF - Banquette.pdf

Թանգարանի 7 սրահներում ցուցադրվելու են գիտաֆանտաստիկ ստեղծագործություններ, օբյեկտներ գրականությունից, հեռուստատեսությունից, կինոաշխարհից, երգերից, վիդեոխաղերից և արվեստից: Ցուցադրվելու են ոչ միայն հերոսները, այլև նրանց ստեղծողները, տրանսպորտը, համակարգիչները և տեխնոլոգիաները:

«Մենք պատրաստվում ենք ցուցադրել ողջ ֆանտաստիկ աշխարհը»,- նշել է նախաձեռնության հեղինակ Գերգ Վիգիանոն: Նա նախատեսում է բացել թանգարանն այս տարի, սակայն վերջինիս վերջնական աշխատանքը կգործարկվի 2017-ին:

Աղբյուրը՝ Space.com