Մինչ Amazon-ը մտածում է, Lakemaid Beer-ն առաքում է իր գարեջուրը դրոններով (վիդեո)

2013-ի դեկտեմբերին Amazon օնլայն խանութը հայտարարեց անօդաչու ռոբոտների միջոցով ապրանքների առաքման մտադրության մասին: Քաղաքացիական ավիացիայի դաշնային կառավարման (FAA) հետ համաձայնության գալու անհրաժեշտության պատճառով ծառայությունը կգործարկվի հավանաբար 2015-ին: Մինչդեռ Amazon-ը մշակում է առաքման նոր համակարգը, Lakemade Beer ամերիկյան գարեջրային ընկերությունն արդեն գործարկել է նման առաքում՝ նախատեսված լճերի ափերին ձկնորսությամբ զբաղվող մարդկանց համար:

Գովազդային հոլովակում երևում է, թե ինչպես են ձկնորսները զանգում խանութ, այնուհետև վաճառողը գրանցում է զանգահարողի GPS-կոորդինատները և ուղարկում այդ հասցեով գարեջրի շշերով տուփ:

Lakemaid Beer-ի ներկայացուցիչներն ասում են, որ փորձարկել են տարբեր տարողությամբ առաքումներ, սակայն դրոններն անվնաս տեղ են հասցնում առավելագույնը տասը շիշ գարեջուր: Ցավոք,  FAA-ն այս պահին արգելել է հետագա առաքումները, սակայն հոլովակը դեռ տեղադրված է ընկերության կայքում:

Աղբյուրը՝ LakemaidBeer.com