Կախվածություն սմարթֆոնից. ով է ում կառավարում

Պարբերաբար մեզ վախեցնում են տարբեր վիճակագրություններով և հետազոտություններով, որոնք պնդում են, որ սմարթֆոնները միայն խլում են մեր ժամանակն ու վնաս տալիս: Հատկապես հաճախ քննարկման առարկա է դառնում այն, որ օգտագործողներն ավելի շատ են «մտնում» հեռախոսի մեջ՝ մոռանալով իրական շփման մասին: Կամ հիշենք այն տհաճ զգացողության մասին, երբ աշխատանքի կամ որևէ այլ տեղ գնալու ճանապարհին պարզում ենք, որ մոռացել ենք սմարթֆոնը տանը:

Անհանգստանալ պե՞տք է իրականում. արդյո՞ք սմարթֆոններից կախվածությունը կառավարում է մեզ…

Ստեղծվել է նույնիսկ նոր տերմին՝ նոմոֆոբիա, որն իրականում հապավում է.  անգլերեն «no mobile phobia», այսինքն՝ վախ մնալ առանց հեռախոսի:

smartphone-addiction

Բոննի համալսարանի մասնագետները պնդում են, որ օրական միջինում մենք մեր ձեռքն ենք վերցնում հեռախոսը 80 անգամ: Որոշ օգտագործողներ վիրտուալ կյանքում ծախսում են օրական 2 ժամ ժամանակ, ընդ որում՝ այդ ժամանակից միայն երկու րոպեն է հատկացվում հեռախոսային զրույցներին:

Մոտ 15% ժամանակը մենք ծախսում ենք WhatsApp և նմանատիպ այլ մեսինջերների վրա, 13%՝ խաղերի, 9%՝ սոցցանցերի վրա: Ինչ վերաբերում է ակտիվ գեյմերներին, ապա նրանք չեն սահմանափակվում օրական երկու ժամով:

Արդյունքում սմարթֆոնները դառնում են մեր տիեզերքի կենտրոնը՝ փոխարինելով իրական մարդկային շփմանը:

Որոշելու համար, թե ինչի վրա եք օրվա ընթացքում ամենաշատը ծախսում, երբ սմարթֆոնը Ձեր ձեռքին է, առաջարկում ենք փորձել Mental հավելվածը: Այն ինֆորմացիա է հավաքում և ներկայացնում մանրամասն հաշվետվություն: Սա օգնում է հասկանալ՝ ինչն է հիմնականում խլում Ձեր ժամանակը:

Հոգեբաները կարծում են, որ նոմոֆոբիան նման է ալկոհոլիզմին. «հիվանդը» չի ցանկանում նման դեպքում կրճատել սմարթֆոնի հետ անցկացվող ժամանակը: Իհարկե, սմարթֆոնը լուրջ առողջական վնասներ չի պատճառում, ինչպես ալկոհոլը, սակայն… վատ ազդեցությունն անվիճելի է:

Աղբյուրը՝ androidpit.ru