2017-ին բոլորը կօգտագործեն խելացի հեռուստացույց

Գնալով աճում է հեռուստացույցներում «խելացի» տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրութունը: Խելացի են այն հեռուստացույցները, որոնք միանում են ինտերնետին և բացի սովորական հեռուստահեռարձակումից հնարավորություն են տալիս օգտագործել այլ ֆունկցիաներ: Միայն 2013-ին թողարկվել է 76մլն. խելացի հեռուստացույց:

Ինչպես հայտնում է ամերիկյան ճանաչված վերլուծական ընկերությունը Strategy Analytics-ը, 2013-ին խելացի հեռուստացույցների թողարկումն աճել է 55%-ով:

Smart tv shipment

Ըստ էքսպերտների կանխատեսումների, 2014-ին Smart TV տեխնոլոգիայով հագեցած հեռուստացույցների քանակը կկազմի հեռուստացույցների շուկայի 44%-ը, իսկ երեք տարի անց՝ 73%-ը: Սպասվում է, որ 2017-ն բոլոր հեռուստացույցները՝ անկախ արժեքի սեգմենտից համալրված են լինելու «խելացի» տեխնոլոգիաներով:

Աղբյուրը՝ strategyanalytics.com