Ներկայումս եռաչափ տպիչների մեծամասնությունը տպում է միագույն պլաստիկով, իսկ Objet500 Connex3 տպիչը հնարավորություն է տալիս պատրաստել տարբեր նյութերից առարկաներ, ընդ որում՝ օգտագործելով 64 տարբեր երանգներ:
Արդյունքում կարելի է ստանալ առարկաներ, որոնք պատրաստված են մի քանի տեսակ նյութերից: Բացի այդ՝ տպելուց հետո պետք չէ հավաքել առարկայի մասերը. տպիչը դա անում է ինքնուրույն:
Stratasys ընկերությունը ցուցադրում է տարբեր առարկաներ՝ տպված այս եռաչափ սարքի միջոցով, օրինակ՝ բազմագույն սաղավարտ՝ ամերիկյան ֆուտբոլի համար, որը դրսից ամուր է, իսկ ներսից ավելի փափուկ նյութից է պատրաստված:
Նշենք, սակայն, որ Connex3-ը չափսերով շատ մեծ է ու թերևս, մեծ գումար արժե (ընկերության կայքում գինը նշված չէ):
Աղբյուրը՝ stratasys.com