Sony-ն այլևս չի զբաղվի Vaio համակարգիչների արտադրությամբ

sonyVaioSony ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ այլևս չի զբաղվի Vaio համակարգիչների արտադրությամբ և կվաճառի այս բիզնեսը Japan Industrial Partners ներդրումային հիմնադրամին: Գործարքի արժեքը, ըստ ճապոնական լրատվամիջոցների, կազմում է 40-50 միլիարդ իեն (391-489 միլիոն դոլար):

Հայտնի է, որ վերջին 9 ամիսների ընթացքում Sony ընկերության եկամուտը կազմել է 110 միլիոն դոլար: Ընդ որում՝ ընկերության վնասը կազմում է մոտ 1 միլիարդ դոլար: Նման ցուցանիշը կապված է համակարգիչների շուկայի վիճակով: Այժմ ընկերությունը մտադիր է կենտրոնանալ  սմարթֆոնների և պլանշետների արտադրության վրա: Vaio համակարգիչների արտադրությամբ կզբաղվի այլ ընկերություն, իսկ Sony-ն կունենա 5% մասնաբաժին:

Բացի այդ՝ Sony-ն հայտարարել է, որ մինչև 2015-ի մարտ ամիսը կկատարի 5000 աշխատատեղի կրճատում:

Աղբյուրը՝ bbc.com