Ինչպես է պատրաստվում Apple-ը լիցքավորել iPhone-ն անլար եղանակով

apple iphone

Վաղուց հայտնի է, որ Apple ընկերությունը արտոնագրային հայտ է ներկայացրել ԱՄՆ արտոնագրերի և ապրանքանիշների գրանցման բյուրո, որը կապված է սարքերի անլար լիցքավորման հետ: Արտոնագրի նկարագրության մեջ ասվում է հատուկ smart-պանելի մասին, որի ֆունկցիաների թվում կա պլանշետի, սմարթֆոնի կամ նվագարկչի անլար լիցքավորումը:

Նկարագրված սարքը կարող է նաև սինքրոնիզացնել համակարգիչն ու սմարթֆոնը կամ մեկ այլ շարժական սարք: Նաև նշվում է սարքերի խնդիրների հայտնաբերման և հեռակա լուծման հնարավորության մասին:

Պանելի ֆունկցիոնալի կառավարումը կատարվում է դրա մեջ գտնվող սարքի դիրքի փոփոխության շնորհիվ: Օրինակ՝ եթե սմարթֆոնը դրված լինի էկրանով ներքև, կմիանա մարտկոցի լիցքավորումը: Արտոնագրային նկարագրության մեջ նշվում է նաև smart-պանելը նոութբուքում տեղադրելու մասին:

Այս տեխնոլոգիայի մշակում ու իրականացումը հնարավոր է՝ մի քանի տարի տևի, այնպես որ չարժե սպասել նորույթը մոտակա ամիսների ընթացքում:

Աղբյուրը՝ yablochno.com