Ինտերնետում հայտնվել է 15 րոպե տևողությամբ տեսահոլովակ՝ «Գահերի խաղը» ճանաչված հեռուստանովելի 4-րդ եթերաշրջանի կադրերով, հաղորդում է The Verge-ը:
Նշենք, որ սերիալի առաջին էպիզոդը կթողարկվի ապրիլի 6-ին HBO հեռուստաալիքով: Իսկ առայժմ կարճ տեսանյութով կարելի է տեղեկանալ, թե ինչ են խոսում իրենց հերոսների մասին ֆիլմի դերասանները և ստեղծագործական ողջ թիմը: Սցենարիստները նշում են, որ նոր եթերաշրջանը հագեցած է լինելու ավելի շատ էքշնով և հսկա վիշապներով:
Նշենք, որ «Գահերի խաղը»-ի 3-րդ եթերաշրջանը թողարկվել էր 2013թ. մարտի 31-ին: Այս հեռուստանովելը մի քանի անգամ շարունակ ճանաչվել է տորենտ կայքերում ամենաշատ ներբեռնվող ֆիլմը: