Որքա՞ն կարող էր արժենալ iPhone-ի արտադրությունը 1991-ին

cell-phone-evolutionԱյն ինչ այսօր սովորական է թվում, տարիներ առաջ անգամ պատկերացնել հնարավոր չէր: Օրինակ, դեռևս 90ականներին անհատական համակարգիչ ունենալը միայն ընտրյալներին էր բախտ վիճակվում ունենալ: Բջջային հեռախոսները նույնպես նորույթ էին:

iPhone պես սմարթֆոնի ի հայտ գալն այն ժամանակներում անհեթեթ կարող էր թվալ: Եթե iPhone-ը հայտնվեր 1991-ին, ապա կարժենար մինիմում 3.5 մլն. դոլար: Ո՞վ կկարողանար այն գնել:

Tech Policy Daily-ից Բրեդ Սվենսոնը կատարել է մի քանի հետազոտություն, որոնց արդյունքում պարզել է, որ 1 iPhone-ի պատրաստումը 90թթ-ին կարժենար 3մլն. դոլարից ոչ պակաս: Դե իսկ վաճառքի հանել նման սարքը ավելի թանկ կարժենար:

Այս հաշվարկը նա կատարել է՝ հաշվելով 1991-ին սարքի պատրաստման նյութերի և այլ բաղկացուցիչ մասերի արժեքները: Օրինակ  A7 պրոցեսոր արտադրելու համար 620 հազ. դոլար պետք կգար, 32Գբ հիշողություն ստեղծելու համար 1.44մլն. դոլար, իսկ LTE մոդուլը ևս կես միլիոն դոլար կարժենար: Ի դեպ հաշվարկված 3մլն. դոլար արժեքի մեջ, չեն ներառվե TouchID տեխնոլոգիան, iOS 7 ՕՀ-ն և այլ բաղադրիչներ: