Amazon-ը հրապարակել է պարտադիր ընթերցման «100 գիրք» ցուցակը

Ճանաչված օնլայն խանութ Amazon-ը ներկայացրել է 100 գրքերի ցուցակ, որոնք պետք է հասցնել կարդալ կյանքի ընթացքում:

Ընդ որում, գրքերը դասակարգված են այբենական կարգով: Օգտագործողը, իհարկե, կարող է ընտրել գիրքն ըստ հեղինակի, գրականական պարգևների և այլ օգտագործողների վարկանշի: Պետք է նշել, որ վարկանշային 4 աստղից ավելին ունեն 100-ից 97 գիրքը, իսկ գրականական պարգև ընդամենը 4-ը:

Բացի դրանից, պետք է նշել, որ ցուցակի կազմման ընթացքում կատարվել է ընթերցողների քվերակություն:

100-books

«100 գրքեր»-ի ցուցակի առաջին տասնյակում են հետևեյալ գրքերը՝ Հարպեր Լի «Սպանել ծաղրասարյակին», «Աննա Ֆրանկի օրագիրը», Ջեյն Օսթին «Հպարտություն և  նախապաշարմունք», Ջորջ Օրուել «1984», Ջոն Կ,Ռոուլինգի «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը», Ջոն Տոլկին «Մատանիների տիրակալը», Էդվին Ուայթ «Շարլոտային սարդոստայնը», Ֆրենսիս Ս. Ֆիցջերալդ «Մեծն Գեթսբին», Լուիզա Մեյ Օլկոթ «Փորք կանայք» և կրկին Ջոն Տոլկին «Հոբբիթ: Այնտեղ և ետ»:

Նշենք, որ ավելի վաղ Amazon-ի խմբագիրները կազմել էին «150 գիրք» ցուցակ ռոմանտիկ տրամադրության համար «2013թ. լավագույն 100 գիրքը» ցուցակը: