Virgin Atlantic Airways ավիաընկերությունը սկսել է փորձարկել Google Glass խելացի ակնոցները: Ավիաընկերության աշխատակիցները Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում ուղևորներին սպասարկելու են հենց խելացի ակնոցների միջոցով:
Հիմնականում Google Glass-ն օգտագործվելու է առաջին կլասի ուղևորների չվերթի գրանցման համար: Ընդ որում, ակնոցի հնարավորությունների շնորհիվ, ավիաընկերության աշխատակիցները միանգամից կիմանան ուղևորի անունը և չվերթի ուղղությունը:
Աշխատակիցները կարող են օպերատիվ կերպով տրամադրել եղանակի, օդանավակայանի ժամանակացույցի փոփոխությունների և այլնի մասին տեղեկություններ: Եթե փորձարկումը հաջող անցնի, ընկերության աշխատակիցները, խորհուրդ կտան ուղևորներին նաև խմիչքներ, ըմպելիքներ՝ ելնելով նրանց նախընտրություններից:
Փորձարկման փուլը կտևի մեկուկես ամիս: Հիշեցնենք, որ խելացի Google Glass ակնոցը փորձարկում է նաև Նյու Յորքի ոստիկանությունը:
Աղբյուրը՝ The Verge