Pixel 3 և 3 XL. Google-ի նոր սմարթֆոնները

Google ընկերությունը երեկ իր շնորհանդեսի ժամանակ ներկայացրեց երկար սպասված   Pixel 3  և Pixel 3 XL ֆլագման սմարթֆոնները: Նորույթների կորպուսները պաշտտպանված են ջրից և փոշուց նաև զինված են Gorilla Glass 5  soft touch էկրանով:

 Pixel 3 XL-ը ստացել է  6,3 դյույմանող  OLED էկրան, որը վերի ն հատվածում ունի <<այֆոնական>> կտրվածք:

Pixel 3-ը ստացել է 5,5 դյույմանոց էկրան: Երկու սմարթֆոններն էլ ունեն Snapdragon 845 պրոցեսոր, 4 գբ օպերատիվ և  64 կամ 128 գբ ներկառուցված հիշողություն: Կա նաև անլար լիցքավորման  Qi հնարավորություն:

Մեծ նշանակություն են տվել այս անգամ սմարթֆոնների տեսախցիկներին՝ առաջին դեպքում դիմային տեսախցիկները  12.2 մպ են: Նաև հնարավորություն կա 4K նկարահանման: Երկրորդ տարբերակը ստացել է 8մպ դիմային տեսախցիկ:

Պաշտոնական վաճառքը կմեկնարկի հոկտեմբերի 19-ից:

Pixel 3-ը կարժենա $799,  իսկ Pixel 3 XL-ը՝  $899.