Tag Archives: էլեկտրամեքենա

Հայաստանում գործում է 5 Tesla Supercharger

Հայաստանում տեղադրվել է Tesla էլեկտրական մեքենաների լիցքավորման 5 կայան: Դրանք կարելի է գտնել Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցի, Դիլիջանի Դարավանդ իջևանատան, Երևանի Հանրապետության փողոցում՝ «Կովկաս» պանդոկի, Կովկաս ռեստորանային համալիրի և BetConstruct ընկերության գրասենյակի տարածքում: Tesla լիցքավորման կայանները տեղադրվել են Բադալյան եղբայրների ընկերությունների...

Tesla. հայացք ներսից (տեսանյութ)

Օրերս Tesla ընկերությունը բացել է իր գործարանի դռները լրագրողների առջև և վերջիններս հնարավորություն են ստացել տեսանկարահանել այն ներսից: Լրագրողները նաև հնարավորություն են ստացել փորձարկել Tesla-ի վերջին մոդելը: Հավելենք, որ լրագրողների այցից օրեր առաջ գործարան էր հաճախել Լեոնարդո Դի Կապրիոն` Էլոն...

Samsung-ն ու Baidu-ն կզբաղվեն խելացի ավտոմեքենաներով

Samsung ընկերությունը ձևավորում է նոր ստորաբաժանում, որը կզբաղվի խելացի ավտոմեքենաների կոմպոնենտների մշակմամբ: Կորեական ընկերությունը մասնավորապես հետաքրքրված է տեղեկատվական-ժամանցային համակարգերի, արբանյակային նավիգացիայի ու այնպիսի տեխնոլոգիաների մշակմամբ, որոնք թույլ կտան մեքենան վարել ավտոնոմ` առանց վարորդի միջամտության: Ըստ վերլուծաբանների` Samsung Electronics-ին այս գործում կօգնի...

Tesla-ի մրցակից Faraday խորհրդավոր ստարտափը 1 մլրդ դոլար է ներգրավել

Կալիֆորնիական Faraday Future (FF) ընկերությունը, որը հիմնադրվել է ընդամենը 18 ամիս առաջ, նպատակ է դրել ԱՄՆ-ում կառուցել գործարան ու 2017-ին շուկա բաց թողել էլեկտրամեքենաներ։ Ընկերությանն արդեն հաջողվել է ներգրավել 1 միլիարդ դոլարի ներդրում։ Թե ովքեր են ներդրողները, առայժմ գաղտնի է...

Tesla-ն ներկայացրել է նոր Model X էլեկտրամեքենան (տեսանյութ, ֆոտոշարք)

Tesla ընկերությունը ներկայացրել է Model X էլեկտրամեքենան, որը դիրքավորվել է շուկայում որպես ընտանեկան մեքենա։ Արժեքը սկսվում է 130 հազար դոլարից, ձեռք բերելը հնարավոր կլինի 8–12 ամիսների ընթացքում։ Tesla Model X-ը մարտկոցի մեկ լիցքավորումով անցնում է 400 կմ։ Մոդելի յուրահատկությունը դռներն են,...

Apple-ը 2019-ին կթողարկի ավտոմեքենա

Apple-ի առաջին էլեկտրամեքենան կթողարկվի 2019 թվականին։ The Wall Street Journal-ը գրում է, որ ամռանը ընկերության ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Կալիֆորնիայի չինովնիկների հետ, ինչից հետո որոշում է կայացվել արագացնել ավտոմեքենայի մշակումը։ Ըստ աղբյուրի՝ այս Titan անունով նախագծի վրա աշխատում է 600 մարդ,...

Լոնդոնում փորձարկվում են ճանապարհներ, որոնք լիցքավորում են ընթացքի մեջ գտնվող էլեկտրամեքենաները

Բրիտանական Highways England ընկերությունը հայտարարել է, որ սկսում է փորձարկել էլեկտրամեքենաների անլար լիցքավորման նոր եղանակ, որը ենթադրում է, որ ճանապարհներին տեղադրված հատուկ սարքերը կկարողանան լիցքավորել ընթացքի մեջ գտնվող մեքենաները։ Փորձարկումը կտևի 18 ամիս, ընդ որում՝ առայժմ կօգտագործվեն ոչ երթևեկելի ճանապարհներ։ Ծրագրի...

Էլոն Մասկը խոստանում է 3 տարի անց ներկայացնել առանց վարորդի աշխատող Tesla էլեկտրամեքենա

Tesla Motors ընկերության հիմնադիր ու գլխավոր տնօրեն Էլոն Մասկը (Elon Musk) բաժնետերերի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ երեք տարվա ընթացքում շուկայում կհայտնվեն առանց վարորդի աշխատող Tesla էլեկտրամեքենաներ: Մասկի խոսքով՝ տրանսպորտային նման միջոցները շուտով պատրաստ կլինեն, սակայն դրանց մասսայական օգտագործումը...

Tesla-ն սկսել է օգտագործված էլեկտրամեքենաների օնլայն վաճառք

Ապագան, անշուշտ էլեկտրամեքենաներինն է, սակայն բարձր գնի պատճառով այս մեքենաները շարունակում են անհասանելի մնալ սպառողների մեծ մասի համար։ Այս խնդիրը լուծելու համար Tesla ընկերությունը սկսեց իր արտադրանքը վաճառել անմիջապես սպառողին՝ խուսափելով միջնորդներից, որոնք իրենց ծառայությունների դիմաց ավել գումար են պահանջում։...

Google-ը պատրաստվում էր $6 միլիարդով գնել Tesla ընկերությունը

2013-ի մարտին Tesla Motors ընկերությունը գտնվում էր դժվար իրադրության մեջ․ մեծ ներդրումներից հետո ընկերությունը հայտնվել էր սնանկացման եզրին։ Այդ ժամանակ ընկերության ղեկավար Էլոն Մասկն առաջարկեց իր հին ընկերոջը՝ Google-ի գլխավոր տնօրեն Լարի Փեյջին գնել Tesla ընկերությունը $6 մլրդ դոլարով։ Bloomberg-ը գրում է,...

1 2
Էջ 1 - 2-ից