Tag Archives: դասընթացներ

«Իրական դպրոցի» հայտերի ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 25-ն է

«Իրական դպրոցը» հանրակրթական ավագ դպրոցի աշակերտների համար հայտարարում է ընդունելություն «Համակարգերի տեսություն» (կիբեռնետիկա) մասնագիտությամբ 2017-2018 ուսումնական տարվա համար: Դպրոցը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արագ ուսուցման հնարավորություն է ընձեռնում: Ուսման տևողությունը 4 տարի է։ Ուսման երկու տարիները ներառում են հանրակրթական ավագ դպրոցի X-XII դասարանների...

ՏՏ ոլորտի ընկերությունները Գյումրիում դասընթացներ են կազմակերպում սկսնակ մասնագետների համար

«Դ-Լինկ Ինտերնեշնլ» ընկերությունը «Ինստիգեյթ Դիզայն» և «Դեվելանդոո» ընկերությունների հետ համատեղ ապրիլից Գյումրիում անցկացնում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնակիցների դասընթացներ։ Դասընթացների հիմքում դրված են «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամի ծրագրերը։ Պարապմունքներն անցկացվում են «Դ-Լինկ Ինտերնեշնլ» ընկերության Գյումրու հետազոտական կենտրոնում, դասավանդում են «Ինստիգեյթ...

Այց Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Լոռու մարզմկատարած աշխատանքային այցի ընթացքում այցելել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն, որի կառուցման նպատակով ներդրվել է 1 միլիարդ 222 մլն դրամ: Կենտրոնի շինաշխատանքներն ամբողջովին ավարտվել են: Այստեղ ՏՏ ոլորտի մասնագետների համար անցկացվում են մեկամյա դասընթացներ, որոնց արդեն իսկ...

Վանաձորում կհաստատվեն ՏՏ մասնագետներ Երևանից ու Մոսկվայից

Այս տարվա հուլիսին Վանաձորում կբացվի տեխնոլոգիական կենտրոն (ՎՏԿ),  որի առաքելությունն է Վանաձորը վերածել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային և միջազգային կենտրոնի: Կենտրոնի բացման նախաձեռնողներն են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, ՀՀ կառավարությունը և Համաշխարհային բանկը: Նախագիծը մեկնարկել է 2014-ին: ՎՏԿ-ն տեղակայվել է Հայաստանի պետական...

Ռոբոտաշինությունն սկսվում է դպրոցից

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոց-պարտեզում, «Ռոբոտաշինությունն սկսվում է դպրոցից» ծրագրի շրջանակներում, մեկնարկել են խմբակավարների վերապատրաստման մեկամսյա դասընթացներ: