Tag Archives: Google

Google ընկերությունը բացառիկ խաղերի մշակման ստուդիա է ձեռք բերել

Google Stadia խաղային ծառայությունը ոչ միայն խաղային ինդուստրիայի մեջ նորարարություն չմտցրեց, այլև արժանացավ քննադատական վերաբերմունքի: Այդուհանդերձ, ընկերությունը մտադիր չէ դադարեցնել նախագծի վրա տարվող աշխատանքները և բացառիկ խաղեր ստեղծելու նպատակով արդեն թիմ է հավաքել: Ընկերությունը ձեռք է բերել Typhoon Studios ստուդիան,...

Տեխնոլոգիական հսկաները կմիավորվեն՝ առավել արդյունավետ դարձնելու համար ձայնային օգնականների կիրառությունը

Տեխնոլոգիական հսկաներ Apple-ը, Google-ը և Amazon-ը հայտարարել են, որ միավորում են իրենց ուժերը՝ «խելացի» տան տեխնոլոգիայի կիրառումը հեշտացնելու նպատակով: Ընկերությունները, Zigbee Alliance-ի հետ մեկտեղ, կաշխատեն միասին, որպեսզի «խելացի» տան արտադրանքը համատեղելի լինի տարբեր սմարթֆոնների և ձայնային օգնականների հետ: Այս միության...

Իրավապաշտպաններն ահազանգում են. մեղադրվում են նաև Apple-ն ու Google-ը

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը՝ IRAdvocates-ը, ամերիկյան խոշոր տեխնոլոգիական ընկերություններին մեղադրել է մանկական աշխատուժը շահագործելու մեջ: Կոլումբիայի շրջանային դատարան ներկայացվել է դատական հայց, որով Apple-ը, Alphabet-ը՝ Google- ի մայր ընկերությունը, Dell Technologies-ը, Microsoft-ն ու Tesla-ն մեղադրվում են Աֆրիկայի կոբալտի հանքերում մանկական աշխատուժը...

Սունդար Պիչայը նշանակվել է Alphabet-ի գործադիր տնօրեն՝ պահպանելով նաև նախկին պաշտոնը

Սունդար Պիչայն ընկերություն է եկել 2004 թվականին՝ ստանձնելով Google Chrome -ի և Google OS-ի կառավարման պատասխանատվությունը, մասամբ էլ՝ Drive ստորաբաժանումը: 2015 թվականի օգոստոսի 10-ին նրան նշանակել են Google կորպորացիայի գլխավոր տնօրեն ։ Այսօր նա դարձել Է Alphabet կորպորացիայի գլխավոր տնօրենը՝...

Հայտնի է դարձել, որ Google-ը հավաքում է օգտատերերի բժշկական տվյալները

Google ընկերությունը օգտատերերից գաղտնի հավաքել է նրանց՝ բժշկական հաստատություններում ունեցած անձնական տվյալները: Տվյալների հավաքագրումն իրականացվել է ամերիկյան 21 նահանգներում: Այսպես կոչված՝ Nightingale նախագիծը, որը հավաքում և հետազոտում է միլիոնավոր ամերիկացիների անձնական բժշկական տվյալները, Google ընկերությունը մշակել է ԱՄՆ-ի առողջապահության խոշորագույն...

Google-ը կջնջի YouTube-յան ոչ շահութաբեր հաշիվները

Google - ը կարող է ջնջել YouTube-յան ոչ շահութաբեր հաշիվները: Նոր պայմանները ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 10-ին ։ Ներկա տարբերակում դրանք բացակայում են: Ինչպես հայտնում է Mashable պարբերականը,YouTube-ը կարող է մասնակի կամ ամբողջապես արգելել՝ օգտվելու իր ծառայություններից, եթե գտնի, որ...

Բարելավվել է Google որոնողական համակարգը

Google կորպորացիայի մասնագետները թարմացրել են ինտերնետ-որոնողական համակարգի աշխատանքը՝ էապես բարելավելով նրա գործառնույթները: Այս մասին հայտարարել է ամերիկյան IT հսկայի մամուլի ծառայությունը ։ Սա վերջին հինգ տարիների ընթացքում ամենամեծ թարմացումն է, որն արվել է մեքենայական ուսուցման տեխնոլոգիայի կիրառմամբ: Որոնման տողում մուտքագրված...

Google-ը կփոփոխվի. ինչպիսին կլինի որոնողական համակարգի գլխավոր էջը

Google-ը փորձարկում է իր որոնման ծառայության գլխավոր էջի նորացված տարբերակը: Այս մասին տեղեկացնում է 9to5Google-ը: Ընդգծվում է, որ նոր ինտերֆեյսում հնարավոր կլինի իրականացնել ձայնային որոնում: Այդ նպատակով տեքստ մուտքագրելու համար հիմնական բլոկի կողքին կհայտնվի խոսափողի պատկերակը: Բացի այդ, փոփոխվել են...

Ինչպես է Google-ը հետևում իր «այլախոհ» ենթականերին

Google-ի աշխատակիցներն ընկերության ղեկավարությանը մեղադրել են հատուկ ծրագրեր ստեղծելու մեջ, որոնց միջոցով ղեկավարությունը հետևում է աշխատանքային իրավունքների վերաբերյալ աշխատակիցների քննարկումներին և դժգոհություններին: Այս մասին հայտնում է Bloomberg-ը: Ավելի վաղ Google-ի մի քանի աշխատակիցներ հայտնաբերել էին, որ ընկերությունը Chrome-ի համար հատուկ...

Google-ը բլոգերներին սմարթֆոն է ուղարկել պիցցայի հետ միասին

Google ընկերությունը որոշել է ուրախացնել բլոգերներին և լրագրողներին ։ Կորպորացիայի աշխատակիցները նոր սմարթֆոնները բաշխել են՝ պիցցայի տուփերում տեղադրված: Սնունդ և սմարթֆոն ստացած բլոգերներն իրենց տպավորություններով կիսվել են սոցցանցերի իրենց պաշտոնական էջերում: Պիցցայի տուփերի վրա ոչ միայն Google-ի լոգոտիպն է եղել...

1 5 6 7 87
Էջ 6 - 87-ից