Microsoft ընկերությունը նոր հնարավորություն է ընձեռում անվտանգության մասնագետնեին. այսուհետ Windows 8.1-ում խոցելիություններ գտնելու դիմաց հնարավոր է ստանալ $100 հազ դոլար: Ընդ որում՝ այս մրցանակին կարող են արժանանալ ոչ միայն խոցելիություն գտնողները, այլև դրանցից տուժածները, օրինակ՝ սիստեմ-ադմինիստրատորները:
Ինչպես նախորդ մրցույթներում, այնպես էլ հիմա, ծրագրի մասնակիցները պետք է ներկայացնեն խոցելիության տեխնիկական նկարագիրը, ինչպես նաև առաջարկեն սեփական լուծումները՝ խնդիրը վերացնելու ուղղությամբ:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել` նամակ ուղարկելով [email protected] հասցեին:
Աղբյուրը՝ technet.com