Samsung-ը «գողացել» է Apple-ի դիզայներին

Apple StoreԹիմ Գուդգելն, ով Apple ընկերության բրենդային խանութների դիզայներն է, աշխատանքի է անցել Samsung-ում, հաղորդում է The Information պարբերականը: Նա աշխատել է «խնձորային» ընկերությունում ավելի քան 6 տարի և նախագծել է Նյու Յորքում գտնվող հայտնի ապակե խանութը՝ Upper West Side-ը:

Հավանական է, որ հարավկորեական ընկերությունը պատրաստվում է օգտագործել Գուդգելի ներուժը Samsung-ի խանութների արտաքին տեսքը փոխելու համար: Հայտնի է, որ Apple-ի խանութների դիզայնը մեծ դեր է ունենում գնորդներ գրավելու հարցում:

Այժմ Apple-ն ունի ավելի քանի 400 խանութ ողջ աշխարհում, որից 250-ը գտնվում են ԱՄՆ-ում: Գուդգելի աշխատավայրի փոփոխության մասին է վկայում նաև նրա LinkedIn-ի էջը, որտեղ ասվում է, որ դիզայները լքել է Apple-ը ս.թ. նոյեմբերին:

Աղբյուրը՝ theinformation.com