Flowkey ծառայությունը ստեղծված է նրանց համար, ովքեր ցանկանում են դաշնամուր նվագել սովորել: Ձեզ անհրաժեշտ կլինի միայն դաշնամուր և գրանցում կայքում, որն անվճար է:
Ծառայության գլխավոր առանձնահատկությունն այն է, որ որևէ ստեղծագործություն սովորելուց հետո պետք է այն նվագել դաշնամուրի վրա, և այդ պահին համակարգչի միկրոֆոնի միջոցով Flowkey-ը «կլսի» Ձեր նվագն իրական ժամանակում և կտեղեկացնի սխալների մասին:
Flowkey-ում տեղադրված բոլոր ստեղծագործությունները բաժանված են չորս կատեգորիաների` սկսնակ, միջին, բարձր և պրոֆեսիոնալ մակարդակների: Կարելի է սովորելիս անջատել աջ կամ ձախ ձեռքը` պարտիաներն առանձին սովորելու համար: Էկրանի մի հատվածում նվագում է նաև ուսուցիչը, որի նվագը կարելի է արագացնել կամ դանդաղեցնել:
Flowkey-ն այժմ գտնվում է թեստավորման բետա-ռեժիմում, սակայն բոլոր ֆունկցիաները շատ լավ աշխատում են:
Աղբյուրը` Flowkey