HTC-ի նոր պատասխանը չինական սմարթֆոններին

HTC-ի նոր պատասխանը չինական սմարթֆոններին

Դեկտեմբերի 24-ին Չինաստանում ներկայացվեց HTC-ի նոր` One X9 սմարթֆոնը: 370 ԱՄՆ դոլար արժողությամբ այս նոր սարքը հավակնում է դառնալ կազմակերպության առաջին սմարթֆոնը, որը կկարողանա մրցել սմարթֆոնների չինական արտադրողների հետ:

HTC One X9-ը ստացել է մետաղյա պատյան և 5.5 դյույմ անկյունագծով էկրան` 1920х1080 պիկսել թույլատրելիությամբ: Սարքի դիմային մասում տեղ են գտել BoomSound բարձրախոսները:

HTC One X9-2

Սմարթֆոնն ունի MediaTek Helio X10 միաբյուրեղ պրոցեսոր, որը ներառում է ութ Cortex-A53 միջուկներ` 2.0 ԳՀց հաճախականությամբ և GPU PowerVR G6200-ով: Օպերատիվ հիշողության ծավալը կազմում է 3 ԳԲ, իսկ ներքին հիշողության ծավալը` 32 ԳԲ: Հիմնական տեսախցիկի թույլատրելիությունը կազմում է 13 ՄՊ, որը թույլ է տալիս ձայնագրել 4K վիդեո: Ներկառուցված մարտկոցի ծավալը 3000 մԱԺ է:

Դեռևս հայտնի չէ, թե Android-ի որ տարբերակով կաշխատի սարքը:

Աղբյուրը` HTC

Թեգեր: BoomSound, HTC, one x9