Հայացքին հետևող MSI GT72S Tobii նոութբուքը հանվել է վաճառքի (տեսանյութ)

Հայացքին հետևող MSI GT72S Tobii նոութբուքը հանվել է վաճառքի (տեսանյութ)

Խաղային MSI GT72S նոութբուքը, որը համալրված է օգտատերի հայացքին հետևող Tobii համակարգով, դուրս է եկել վաճառքի: Նոութբուքի գինն է $2599: Նոր համակարգն աշխատում է միայն մի քանի խաղերի հետ, ինչպիսիք են Assassin’s Creed: Syndicate և Assassin’s Creed: Rogue և Elite: Dangerous:

Tobii համակարգը թույլ է տալիս կառավարել խաղը հայացքի միջոցով, բացի այդ՝ հնարավորություն կա օգտվել հայացքի միջոցով կառավարվող գաղտնաբառային համակարգերից:

Նոութբուքը համալրված է 17.3 դյույմ անկյունագիծ ունեցող էկրանով, որն ապահովում է Full HD (1920 x 1080) վիդեո որակ, վեցերորդ սերնդի Intel Core i7 6820HK պրոցեսորով, 32 ԳԲ օպերատիվ հիշողությամբ, 8 ԳԲ GDDR5-ով NVIDIA GeForce GTX 980M վիդեոքարտով և 1 ՏԲ տարողունակությամբ կոշտ սկավառակով:

Աղբյուրը` Engadget