Սարքավորում, որը ցանկացած notebook-ի էկրան դարձնում է սենսորային

Սարքավորում, որը ցանկացած notebook-ի էկրան դարձնում է սենսորային

Neonode ընկերությունը ներկայացրել է AirBar սարքավորումը, որը ցանկացած notebook-ի էկրան վերածում է սենսորայինի: Այս գադջեթը հնարավոր է ինքնուրույն և շատ արագ տեղադրել, որի արդյունքում notebook-ի էկրանը կճանաչի հպումները:

AirBar-ը նեղ երկար ձողի նմանվող սարքավորում է, որն ունի անտեսանելի մագնիսներ և ամրացվում է notebook-ի էկրանի շրջանակի ստորին հատվածում: Ամրացնելուց հետո անհրաժեշտ է այն միացնել USB-պորտին, այնուհետև Windows 8, Windows 10 և macOS համակարգով աշխատող notebook-ի էկրանը հպումների նկատմամաբ զգայունություն ձեռք կբերի:

AirBarIn2_1484418946-630x272

Գադջեթի աշխատանքի գաղտնիքը կայանում է արտոնագրված zForce AIR տեխնոլոգիայի օգտագործման մեջ: Շրջանակի ներսում տեղակայված է AlwaysOn անկտիվ սենսորների շղթա, որը անտեսանելի լուսային դաշտ է ստեղծում էկրանի ամբողջ մակերեսին:

Միակ անհրաժեշտ պայամանն այն է, որ notebook-ի էկրանի շրջանակի ներևի հատվածը 3մմ հարթ մակերես ունենա, որպեսզի սարքավորումը հնարավոր լինի տեղադրել առանց խոչընդոտների: Այս տարի CES2017-ին Neonode ընկերությունը ներկաայացրել է նաև հատուկ AirBar 13 դյույմ էկրանով Apple MacBook Air-ի համար: