Huawei G520՝ քառամիջուկ սմարթֆոն

Huawei ընկերությունը պատրաստում է վաճառքի հանել իր նոր Android սմարթֆոն G520-ը, որի արժեքն է 225 դոլար:

Սարքն ունի 4.5 դյույմ անկյունագիծ էկրան, Mediatek MT6589 գրաֆիկական չիպ, Cortex A7 քառամիջուկ պրոցեսոր՝ 1.2ԳՀց հաճախականությամբ, 512Մբ օպերատիվ հիշողություն, 5Մպ հիմնական ֆոտոպխցիկ և Android 4 օպերացիոն համակարգ:

Գալիք շաբաթվա սկզբում կլինեն ավելի մանրամասն տեղեկություններ սմարթֆոնի տեխնիկական բնութագրի մասին: Սմարթֆոնը նախատեսված է չինական շուկայի համար:

Աղբյուրը՝ phonearena.com