Apple Mac Pro սեղանի համակարգիչը շուկա դուրս կգա դեկտեմբեր ամսին: Այս մասին հայտնել է Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկը երեկ կայացած մամլո միջոցառման ժամանակ:
Համակարգիչն ԱՄՆ-ում կարժենա 2999 դոլար: Ընդ որում՝ համակարգչի էներգաօգտագործումը նվազեցված է 70%-ով՝ համեմատած նախորդ մոդելի հետ:
Apple Mac Pro-ն ունի 12 միջուկով հագեցած Intel Xeon պրոցեսոր, այսօր առկա ամենաարագ օպերատիվ հիշողությունը՝ 1866 ՄՀց հաճախությամբ:
Նոր Mac Pro-ի վիդեոհամակարգն ապահովում է երեք էկրանների աշխատանք, իսկ արտաքին սարքերը միանում են համակարգչին Thunderbolt 2 մուտքի միջոցով:
Աղբյուրը՝ Techcrunch.com