Samsung Electronics-ի մաքուր շահույթը 2012-ին աճել է 46%-ով

Հարավկորեական Samsung Electronics-ի մաքուր շահույթը 2012-ին աճել է 46%-ով՝ մինչև ռեկորդային 22 մլրդ. դոլարի, հայտնում է ընկերությունը:

Ընկերության եկամուտը վերջին 12 ամսում աճել է 21,8%-ով՝ մինչև 187,7մլրդ. դոլարի, ինչը 85%-ով գերազանցում է 2011թ. ցուցանիշը:

Իսկ 2012թ. վերջին եռամսյակում Samsung Electronics-ը ավելացրել է իր մաքուր շահույթը 76%-ով՝ մինչև՝ 6,5 մլրդ. դոլարի՝ առաջին հերթին շնորհիվ Galaxy S3 և Galaxy Note 2 սմարթֆոնների:

Samsung Electronics-ը, որը հիմնադրվել է 1938թ.-ին, համարվում է Samsung Group ընկերության ամենակարևոր բաժիններից մեկը: