«Վկոնտակտե» սոցցանցի հավելվածը ջնջել են App Store-ից

Vk iphone app

«Վկոնտակտե» սոցցանցի պաշտոնական հավելվածը անհասկանալի պատճառներով անհետացել է App Store հավելվածների խանութից: Այս մասին Digit.ru-ին հաղորդել է սոցցանցի մամուլի քարտուղար Գեորգի Լոբուշկինը:

«Apple ընկերության կողմից նախազգուշացում չի եղել, ջնջվելու պատճառն այժմ պարզվում է»,- մեկնաբանել է Լոբուշկինը:

Սոցցանցի հավելվածի 3.3 տարբերակը՝ նախատեսված iOS 7 օպերացիոն համակարգի համար, տեղադրվել է App Store-ում 2013-ի դեկտեմբերին: Թողարկվել է նաև Android-ի ամենավերջին տարբերակի՝ 4.4 KitKat-ի համար նախատեսված հավելված, որի ծավալը չի գերազանցում 9 Մբ-ը:

«Վկոնտակտե»-ն ռուսական ամենամեծ սոցցանցերից մեկն է. հիմնադրվել է 2006-ի հոկտեմբերի 10-ին: Ներկա պահին կայքից օգտվում է 228 միլիոն օգտագործող:

Աղբյուրը՝ digit.ru