Ձեր ուշադրությանն են ներկայացնում Google ընկերության դրոշակակիր սպասված սմարթֆոն Nexus 6-ի կոնցեպտ դիզայներ Ջերմեյն Սմիթի կողմից: Ըստ դիզայների, այն Google-ը կարտադրի Lenovo ընկերության հետ համատեղ:
Այն փաստը, որ Lenovo-ն գնեց Google-ից Motorola ընկերությունը, չի բացառում դիզայների մտածած կոնցեպտի իրական դառնալու հավանականությունը:
Այս կոնցեպտում Lenovo Nexus 6-ն ունի 13Մպ հիմնական ֆոտոխցիկ՝ կրկնակի լուսադիոդային լուսացրիչով, 3Մպ դիմային ֆոտոպցիկ, 32Գբ ներկառուցված հիշողություն, 7.4մմ հաստությամբ կաղապար և կրկնակի դինամիկներ: Սմարթֆոնի էկրանը 4.99 դյույմ անկյունագիծ է՝ 2K թույլատրությամբ. սարքն աշխատում է քառամիջուկ Snapdragon 805 25ԳԳց պրոցեսորով: