Segway Ninebot ընկերությունը Լաս Վեգասում ընթացող Consumer Electronics Show (CES) 2020 տեխնոլոգիական միջոցառման շրջանակում ներկայացրել է բազկաթոռ, որով կարելի է շրջել փողոցներով ։ Նորույթը կարելի է կառավարել ձեռքի լծակի ( ջոյստիկ) օգնությամբ։ Սարքի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ բազկաթոռը ղեկավարելու համար անհրաժեշտ չէ, որպեսզի օգտատերը շարժումներ կատարի։ Բավական է մատներով ցույց տալ երթուղին և վերջ․ բազկաթոռը ձեզ կհասցնի ձեր ուզած տեղը՝ մինչև 36կմ/ժ արագությամբ։
Բազկաթոռը հեղինակողները նշել են, որ սարքի դիզայնի համար ոգեշնչման աղբյուր է եղել << Յուրայի դարաշրջանի այգի>> ֆիլմը։
Բազկաթոռը նախատեսված է փակ գոտիների համար, որտեղ դժվար է տեղաշարժվել մեքենայով , ինչպես օրինակ՝ օդանավակայաններում, այգիներում ու խոշոր առևտրի կենտրոններում շրջելու համար։
![](https://ittrend.am/wp-content/uploads/2020/01/segway-s-pod-feature-image-01032020-1200x676-1-1024x577.jpg)
Վաճառքի ամսաթվի և նորույթի արժեքի մասին դեռ ոչինչ հայտնի չէ ։ Գուցե այդ մասին խոսեն ցուցահանդեսի ավարտից հետո։