«Սիմփսոններ»-ի 550-րդ սերիան կպատրաստվի Lego կերպարներով

Ճանաչված «Սիմփսոնների ընտանիքը» մուլտֆիլմի հոբելյանական 550-րդ սերիան կնկարահնվի Lego կերպարներով, հաղորդում է The Guardian-ը:

Այս նախագծի նպատակն է գովազդել և հիշեցնել նոր «Լեգո.ֆիլմ»-ի մասին, որը արդեն հասցրել է աշխատել 69մլն. դոլար: «Brick Like Me» անունը կրող «Սիմփսոնների ընտանիքը»-ի նոր էպիզոդում Հոմերն արթնանում է և հանկարծակի հասկանում է, որ գտնվում է զուգահեռ աշխարհում, ուր իր ընտանիքը և բոլորը կոնստրուկտորներից են: Տուն վերադառնալու համար նա պետք է լուծի բարդ գլուխկոտրուկ: Նոր էպիզոդը կթողարկվի 2014թ. մայիսի 4-ին: