Ով չի սիրում զեղչեր, այն էլ, երբ կարելի է գնումներ կատարել բազմոցին նստած՝ օգտվելով օնլայն խանութներից: Ներկայացնում ենք հատուկ ծառայություններ, որոնք առաջարկում են գնումներ կատարել շահավետ զեղչերով:
Այս ծառայությունը նրանց համար է, ովքեր գիտեն՝ կոնկրետ ինչ ապրանք են փնտրում և ժամանակ չունեն երկար որոնումներ անել: Կայքը աշխատում է հետևյալ կերպ. մուտք եք գործում և անցնում հատուկ թեստ (սեռ, սիրած բրենդներ, հետաքրքրող ապրանքների տեսակներ, չափսեր), ամենավերջում մուտքագրում եք օգտագործողի անունը, e-mail-ը և ընտրում եք նամակների առաքման հաճախականությունը: It to Me ագրեգատորը 150 տարբեր օնլայն խանութներից հավաքում է ինֆորմացիան՝ համաձայն նշված պարամետրերի և ուղարկում Ձեզ:
Այս ծառայությունը հասանելի է նաև iOS սարքերի համար: Հավելվածը կարելի է ներբեռնել Apple App Store-ում:
Shopcade-ն ընդհանուր առմամբ շատ նման է Pinterest-ին, սակայն Want կոճակից բացի կա նաև Shop կոճակ: Ծառայությունը Ձեզ նամակ կուղարկի, երբ Ձեր նշած ապրանքը հասանելի դառնա կամ փոխվի դրա գինը:
Այս ծառայությունը հասանելի է նաև iOS և Android սարքերի համար:
Այս ծառայությունը թույլ է տալիս բաժանորդագրվել ոչ թե կոնկրետ ապրանքին, այլ ամբողջ խանութին: Կարող եք նաև կազմել WishList-ներ և հետևել ապրանքների գներին: Հնարավոր է նաև ընտրել Ձեզ հարմար գնային կատեգորիան:
Այս ծառայությունը նման է Flipboard ամսագրին, պետք է այն տեղադրել, գրանցվել և մուտք գործել կարգավորումներ, որտեղ կարելի է բաժանորդագրվել ցանկալի խանութներին ու բրենդներին: Կարելի է նաև հավանել ապրանքներ՝ ձևավորելով ցուցակներ:
Ծրագիրը թույլ է տալիս նաև գրանցվել՝ օգտագործելով Facebook-հաշիվը:
Աղբյուրը՝ Mashable.com