iOS-ում կհայտնվի այլընտրանքային ստեղնաշար

Դեռևս 2013-ին Թիմ Կուկը իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ Apple ձգտում է օգտագործողներին մատուցել ավելի շատ ազատ ընտրութան հնարավորություն: Եվ կարծես թե նրա նշածն իրականանում է:

Twitter-ում ՏՏ ոլորտի մասին լուրեր-ասեկոսեներ տարածող հայտնի @evleaks-ը գրել է, որ մոտակա ժամանակում Fleksy հավելվածի նախագծողները իրենց SDK-ն հասանելի կդարձնեն iOS հավելվածների համար: Flexy-ն իրենից ներկայացնում է յուրօրինակ վիրտուալ ստեղնաշար, որի միջոցով տեքստի մուտքագրումը, շատերի կարծիքով, ավելի հարմար է, քան սովորական ստեղնաշարով:

fleksy3

@evleaks-ի հաղորդմամբ Flexy-ի բոլոր գործիքները հասանելի կդառնան iOS էկոհամակարգի համար: Սա նշանակում է, որ iOS օգտագործողները հանգիստ կարող են հրաժարվել սովորական ստեղնաշարից և սկսեն օգտվել Flexy-ից:

Մնում է միայն հուսալ, որ @evleaks-ի տեղեկություններն իսկապես համապատասանում են իրականությանը: