Samsung-ը պաշտոնապես ներկայացրել է Gear 2 և Gear 2 Neo «խելացի» ժամացույցները (MWC 2014)

Բարսելոնայում անցկացվող MWC ցուցահանդեսից մեկ օր առաջ Samsung ընկերությունը ներկայացրել է երկրորդ սերնդի Gear 2 և Gear 2 Neo «խելացի» ժամացույցները, որոնք աշխատում են Tizen նոր օպերացիոն համակարգով: Հատուկ այս ժամացույցների համար ստեղծվել են նաև հավելվածներ: Հիշեցնենք, որ Gear-ի առաջին սերնդի ժամացույցներն աշխատում էին Android-ով:

Առաջին սերնդի համեմատ փոխվել է ժամացույցների դիզայնը, մասնավորապես Gear 2 մոդելի տեսախցիկը տեղադրվել է սարքի կաղապարի, ոչ թե գոտու վրա: Բացի այդ՝ ստեղծվել են ժամացույցի համար նախատեսված ֆիտնես-հավելվածներ, որոնք հետևում են կրողի սրտի աշխատանքին:

Gear 2 Neo

Երկու մոդելներն են ունեն 1 ԳՀց երկմիջուկ պրոցեսոր, 1,63 դյույմանոց AMOLED-էկրան՝ 320×320 պիքսել թույլատրությամբ, 512 Մբ օպերատիվ հիշողություն, 4Գբ ներկառուցված հիշողություն: Ժամացույցը կշռում է 68 գրամ: Gear 2-ն ունի 2 Մպ տեսախցիկ, իսկ Gear 2 Neo մոդելը չունի տեսախցիկ: Gear 2-ի չափսերն են՝ 37х 58х 10 մմ, իսկ Gear 2 Neo-ը՝ 38x 59×10 մմ են:

 Նշենք, որ երկու մոդելներն էլ վաճառքի դուրս կգան 2014-ի ապրիլին:

Աղբյուրը՝ theverge.com